Արցախում գյուղմթերքի իրացման խնդիր ունեցող բնակիչներին կտեղափոխեն Ստեփանակերտի կենտրոնական շուկա
08 Հուլիսի 2023, 14:05
Ի գիտություն շրջանային համայնքների բնակչության` գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիր ունեցող բոլոր բնակիչները հուլիսի 8-ից հնարավորություն կստանան միջհամայնքային երթուղայինով հասնել Ստեփանակերտի կենտրոնական շուկա:
Արցախի ՏԿԵՆ-ի փոխանցմամբ` այնտեղ բնակիչները կկարողանան իրացնել իրենց ապրանքը` առանց վաճառասեղանի համար գումար վճարելու: Դրան զուգահեռ` փողոցային առևտուրը խստիվ արգելվելու է, և խախտումներ կատարած քաղաքացիները ենթարկվելու են պատասխանատվության:
Գյուղական համայնքների բնակիչների կողմից Ստեփանակերտ տեղափոխված գյուղմթերքի իրացումը Ստեփանակերտի կենտրոնական շուկա տեղափոխելը կատարվում է՝ ապրանքների վերավաճառքի միջոցով գնի բարձրացման դեպքերը բացառելու համար։