Արցախի մշակութային ժառանգության պահպանությունն առաջնային մարտահրավերներից մեկն է. Սերգեյ Շահվերդյան

Արցախի մշակութային ժառանգության պահպանությունն այսօր առաջնային մարտահրավերներից մեկն է ինչպես Արցախի և Հայաստանի, այնպես էլ աշխարհասփյուռ հայության համար: Հայկական մշակութային ժառանգության բռնայուրացման, (որը ներառում է ինչպես ֆիզիկական ոչնչացումն, այնպես էլ ձևափոխումը) և պատմական իրողությունների խեղաթյուրման մասին Alpha News-ը զրուցել է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանի հետ:

Շահվերդյանը նախ կարևորել է բարերար Սամվել Կարապետյանի ներդրումը ՀՀ-ի և Արցախի հանրապետության շենացման գործում, նշելով, որ թե՛ պատերազմական օրերին, թե խաղաղ պայմաններում, տասնամյակներ շարունակ Սամվել Կարապետյանը եղել է հայության կողքին:

«Մեծ էր Սամվել Կարապետյանի դերակատարութունը Արցախում: Միայն եթե հիշենք հանրապետական հիվանդանոցի կառուցումը, որտեղ երկու պատերազմի ընթացքում հարյուրավոր զինվորներ են փրկվել, կարծում եմ բավական է՝ ընդգծելու իր մեծագույն ներդրումը»,- նշել է նա։

Շահվերդյանը խոսել է նաև երկրի ճգնաժամային իրավիճակի մասին.

«Նման խնդիրների ունեցող երկրի իշխանությունը երկրի պաշտպանությունը ապահովելուց բացի, պետք է զբաղվի նաև այլ հարցերով: Սակայն մենք առերեսվում ենք բոլորովին այլ իրավիճակի հետ, և դա որևէ դրական հույսեր չի ներշնչում»: