Արցախի ռուսական համայնքի ղեկավարին ադրբեջանցիները բաց են թողել
30 Սեպտեմբերի 2023, 17:31
Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը մուտք է գործել Հայաստան։ Alpha News-ի հետ զրույցում Բորդովը հաստատել է, որ ադրբեջանցի սահմանապահներն իրեն իսկապես տարել են։ Զրուցելուց հետո նրան վերադարձրել են անձնագիրը, և նա շարունակել է ճանապարհը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովն արդեն երկու օր է՝ կապի դուրս չի գալիս, իսկ ականատեսներն ասել էին, որ նրան ձերբակալել են Հակարի կամրջի վրա: