Արցախում եկեղեցիների ավերումը բարբարոսություն է և պարտավորությունների խախտում․ Վիտալի Միլոնով

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից եկեղեցիների ոչնչացման վերաբերյալ հաղորդագրություններին։

«Սա, անկասկած, բարբարոսական քայլ է։ Կարող եմ միանշանակ ասել՝ որևէ կրոնական կառույց չի կարելի քանդել որևէ պարագայում։ Սա բացարձակ բարբարոսություն է և ստանձնած պարտավորությունների խախտում։ Երբ թուրք-ադրբեջանական միացյալ կոալիցիան իսրայելական զինատեսակներով սկսեց գրավել ու վերահսկողության տակ վերցնել Արցախը, ես բազմիցս լսել եմ հավաստիացումներ, որ բոլոր կրոնական օբյեկտների անվտանգությունը երաշխավորված կլինի։ Սակայն տեսնում ենք, որ դա այդպես չէ։

Եվ կցանկանայի, որ միջազգային կառույցները կոչ անեին ադրբեջանական կողմին անհապաղ դադարեցնել այս բարբարոսությունը։ Թեպետ, ցավոք, տեսնում ենք, որ բարբարոսությունը դարձել է ավանդույթ։ Մի շարք տարածաշրջաններում իսրայելցի զինվորը կոտրել է Փրկչի արձանը, այստեղ էլ եկեղեցիներ են ավերվում։ Անկասկած, եկեղեցիները որևէ բանում մեղավոր չեն՝ անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում որևէ մեկին։ Սակայն նա, ով քանդում է եկեղեցին, քանդում է ինքն իրեն, և ի վերջո այդ ամենը իրեն է վերադառնալու»,- ասել է Միլոնովը։