Արցախը հայ ժողովրդինն է ու ամեն գնով պահելու ենք. Մուրադ Փափազյանի ուղերձը

02 Սեպտեմբերի 2023, 17:51

Քաղաքականություն

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը ուղերձ է հղել հայությանը այսօր կայանալիք հանրահավաքին մասնակցելու մասին․

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ, որ այսօր ներկա եք գտնվելու Արցախի անկախության հռչակման օրվա առիթով եւ ի սատար Արցախի պետականության հանրահավաքին։

Մենք Սփյուռքում պայքարում ենք Արցախի համար և դատապարտում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու ցանկացած դիրքորոշում։ Թեև իմ մուտքը Հայաստան այսօր արգելված է , բայց շատ կուզեի ձեզ հետ լինել, քանի որ մեր պայքարը կարևոր է և պետք է այն շարունակել ամեն տեղ։ Մենք միասին պետք է երդում տանք, որ Արցախը հայ ժողովրդինն է ու ամեն գնով պահելու ենք»։