Արցախը հսկայական ներդրումներով կորսվեց, որովհետև ճշմարտության հետ չգործեցինք․ Բագրատ Սրբազանը՝ հայ գործարարներին
09 Հունիսի 2024, 20:56
Մեր գործարարներին ուզում եմ ասել՝ Արցախը հսկայական ներդրումներով կորսվեց, որովհետև ճշմարտության հետ չգործեցինք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․
«Նույնը լինելու է Հայաստանում, եթե դուք ձեր ունեցվածքն ավելի գնահատեք, քան ձեր կյանքը, պատիվն ու հայրենիքը, որով սնվում եք, որովհետև այս նույն ժողովրդով եք դուք կարողանում ձեր գործարքները կնքել»,- նշեց նա։
Ես անձնապես հայրենիքի ու մեր պետության այս մեծ զոհասեղանին դրել եմ ամեն ինչ, ինչ-որ ունեմ կյանքում։ Զոհաբերել եմ ամեն ինչ, ինչ-որ Աստված ու մեր ժողովուրդն ինձ տվել է։ Ես ուզում եմ տեսնել, թե դո՞ւք որքանով եք վճռական ու պատրաստ այս բոլոր պահանջներն իրականացնելու»,- ասել է Բագրատ Սրբազանը։