Արձագանքի կարիք մենք չենք տեսնում․ Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

29 Հունիսի 2026, 20:37

Քաղաքականություն

Արձագանքի կարիք մենք չենք տեսնում,քանի որ կարծում ենք՝ Հայոց Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Այս մասին ԱԺ փոխխոսնակների ընտրությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։

Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեկնաբանելու անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի կառավարությունը միաձայն ընդունել է ԱԳ նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած օրինագիծը, ով ընդգծել է․ «Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։

Խոսելով ՌԴ նախագահի հետ հանդիպման մասին՝ Փաշինյանը պարզաբանել է, որ նախապես պայմանավորված հանդիպում չի եղել, սակայն առաջիկայում շփումներ նախատեսվում են։ Լրագրողի հարցին, թե ինչու էր խոսել հունիսի երկրորդ կեսին կայանալիք հանդիպման մասին, նա պատասխանել է, որ դա այլ թեմայի էր վերաբերում։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մարտունիում Փաշինյանը հայտարարել էր, թե ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։