Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել եզրափակիչ

10 Հուլիսի 2026, 21:09

Սպորտ

Արեն Հայրապետյանը դարձել է Հայաստանի հավաքականի առաջին անդամը, որն ապահովել է իր տեղը Սկոպյեում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի 2026 թվականի Մ20 Եվրոպայի առաջնության եզրափակչում։

Մինչև 65 կգ քաշային կարգի լարված կիսաեզրափակչում հայ ըմբիշը 6:5 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Բաշիր Վերդիևին և դուրս եկել մրցաշարի վճռորոշ գոտեմարտ։ Հուլիսի 11-ին կայանալիք եզրափակչում Հայրապետյանը կմրցի Մոլդովան ներկայացնող Իվան Դիմովի հետ։

Եզրափակչի ճանապարհին Հայաստանի ներկայացուցիչը երեք հաղթանակ է տարել։ 1/8 եզրափակչում նա 11:8 հաշվով հաղթել է վրացի Թենգիզ Բարբակաձեին, իսկ քառորդ եզրափակչում 16:9 հաշվով առավելության է հասել հունգարացի Ադամ Լասլոյի նկատմամբ։