Արեն Պետրոսյանը` Մոսկվայում կայացած ըմբշամարտի մրցաշարի հաղթող

15 Դեկտեմբերի 2024, 13:45

Սպորտ

Դեկտեմբերի 14-ին Մոսկվայի «Կռիլյա Սովետով» մարզահրապարակում տեղի է ունեցել «Wolnik 12» ըմբշամարտի մրցաշարը։

Ըմբշամարտի լիգայի 12-րդ մրցաշարին մասնակցել են տաղանդավոր պատանի աստղեր իրենց մարզաձևերում: Նրանց թվում է հայ ըմբիշ Արեն Պետրոսյանը («Բեթմեն»), ով փայլուն հաղթանակ է տարել ռուսաստանցի Իսլամ Իսմաթզոդայի նկատմամբ:

Մրցաշարին հանդես են եկել 20 կգ քաշային մինչև 6 տարեկան տղաները։ Մարզական շոուին մասնակցել են նաև հայտնի մարզիկներ, տարբեր մարտարվեստների աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: