Արևմուտքի նպատակները Փաշինյանի համար «ճանապարհային քարտեզ» են. Վլադիմիր Սերգիենկո

12 Հոկտեմբերի 2023, 17:45

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Վլադիմիր Սերգիենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի միջոցով Անդրկովկասում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերն առաջ մղելու փորձեր է արձանագրում:

«Սա արդեն որոշակի իրադարձությունների արձանագրում է, այդ իրադարձությունների կուտակում, այդ իրադարձությունների գնահատում, որոնք խոսում են այն մասին, որ Հայաստանի կառավարությունը ոչ թե երկակի խաղ է վարում, այլ միակողմանի խաղ, որտեղ Արևմուտքի առաջնահերթություններն ու նպատակներն այսօր, պարզապես, ճանապարհային քարտեզ են Փաշինյանի համար։ Ցավոք, այն պահից, երբ Միրզոյանը եղել է Բեռլինում և չի հերքել Բերբոկի այն հայտարարությունները, թե Ռուսաստանն ապակայունացնում է տարածաշրջանը, ես տեսնում եմ միայն երկկողմանի հարաբերությունների վատթարացում։

Փաշինյանը, բացահայտ, ոչ թե երկակի, այլ միակողմանի խաղ է վարում, ընդ որում՝ նպատակը մոտավորապես, 2012-ի Ուկրաինայի նման, Հայաստանն Արևմուտքի ձեռքը հանձնելն է՝ համեմատությունից բխող բոլոր հետևանքներով։ Ըստ այդմ, նպատակը լինելու է և՛ ՆԱՏՕ-ի զորախմբի տեղակայումը, և՛ Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, այս ամենն արդեն մտածված է և ներկայացվում է՝ մեղմելով արտաքին քաղաքականությունը, որպեսզի Ռուսաստանի հետ կոշտ խզում չլինի։ Ցավոք, փաստերն իրենք են վկայում», — ասել է Սերգիենկոն։