Արևմուտքից ու Ռուսաստանից կա կոնսենսուս՝ փոխելու ղեկավարին․ քաղտեխնոլոգ

Alpha News-ի ուղիղ եթերում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասել է՝ դրսից են ուզում, որ Հայաստանում ընտրություններ լինեն։

«Քանի դեռ այս իշխանությունը չի ֆիքսել, որ Հայաստանում ընտրություններ ուզում են դրսից, նշանակում է՝ իրենց համար վտանգավոր է։ Իրենք էին այդ ինֆորմացիայի արտահոսքերը անում։ Ճիշտ է՝ չէին ասում, որ ընտրություններ լինելու են, բայց չէին էլ հերքում։ 2-3 օր առաջ Ալեն Սիմոնյանը փաստացի հերքեց՝ ասելով, որ իրենք պատասխանատվությունից չեն փախչելու։ Իհարկե, ծիծաղելի է այդ արտահայտությունը մի ուժի կողմից, որը միշտ պատասխանատու է, բայց մեղավոր չէ։

Սահմանադրության մասով չեն հերքել, ես չեմ լսել ոչ մի տեղ, որ ասեն՝ չէ, չեն ուզում փոխել։ Առայժմ դրա, համենայնդեպս, կոշտ հերքում, ինչպես Ազգային ժողովի ընտրությունների մասով էր, չեմ լսել, միգուցե եղել է։ Որովհետև դա նաև գալիս է նրանից, որ, կարծում եմ, նաև հարցումներ են արվել։ Ենթադրում եմ նրա համար, որ հասկանան՝ իշխող ուժի վարկանիշը գնալով ընկնում է, ընդ որում՝ բավականին սրընթաց է ընկնում»,- ընդգծել է Կարեն Քոչարյանը։

Քաղտեխնոլոգը նկատել է՝ մարզերում ավելի շատ են իշխող ուժի կողմնակիցները, քան մայրաքաղաքում։

«Երկու տարի հետո, երբ լինեն հերթական ընտրությունները, այդտեղ իշխանության շանսերն արդեն կինեն զրոյական։ Պարզ է, որ մարզերում ավելի շատ են իշխանության կողմնակիցները, քան Երևանում։ Երևանի մոդելով՝ երևի թե ուզում էին նաև անցկացնել Ազգային ժողովի ընտրությունները։ Ունեմ տվյալներ, փորձ են արել ընտրություններ անցկացնելու, տեսել են՝ չի ստացվում, հասկանում են, որ արդեն կա կոնսենսուս և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից՝ փոխելու առնվազն այս ղեկավարին։

Եթե ղեկավարը իշխող ուժից լինի, առաջինը հենց ինքն է ամեն ինչը ներսից քանդելու, սովորաբար այդպես է լինում։ Ոչ թե փոխանցում են իշխանությունը, սովորաբար հենց փոխողը ինքն էլ սկսում է ավիրել այն, ինչ եղել է»,- եզրափակել է քաղտեխնոլոգը։

Հիմա եթերում