Արևմուտքը պատրաստ չէ փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ հանուն Հայաստանին աջակցելու. Բունդեսթագի պատգամավոր
02 Նոյեմբերի 2023, 21:15
Բունդեսթագի պատգամավոր Եվգենի Շմիդտը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ շահեր է հետապնդում Արևմուտքն Անդրկովկասում։
Պատգամավորի կարծիքով՝ Արևմուտքի հիմնական ուշադրությունը դեպի Ադրբեջան է տեղափոխվել Ադրբեջանից Եվրոպայի Էներգակախվածության պատճառով:
«Իհարկե, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը հետաքրքիր են Արևմուտքի համար, բայց այստեղ հիմնական ուշադրությունը տեղափոխվում է ավելի շատ դեպի Ադրբեջան՝ հաշվի առնելով Եվրոպայի կախվածությունը գազի մատակարարումներից, այդ թվում՝ Ադրբեջանից։ Այդ պատճառով ուշադրություն թելադրված է սեփական տնտեսական շահերով», — նշել Է Շմիդտը։
Ըստ Բունդեսթագի պատգամավորի՝ Արևմուտքի նպատակն է Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից։
«Գաղտնիք չէ, որ Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին։ Հայաստանի և Ռուսաստանի սերտ և բարեկամական հարաբերությունները դիտարկվում են որպես բացասական գործոն, և այդ պատճառով այստեղ փորձում են կապեր հաստատել Հայաստանի ղեկավարության հետ։ Լեռնային Ղարաբաղի թեմատիկան այստեղ քննարկվում են, մասնավորապես, հայ փախստականների հետ կապված հումանիտար խնդիրները։ Մենք վերջերս հյուրընկալել էինք հայկական պատվիրակությանը Բունդեսթագում։ Այս ամենն այստեղ դիտարկվում է, բայց գլոբալ առումով Արևմուտքը պատրաստ չէ փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ հանուն Հայաստանին աջակցելու», — ասել է փորձագետը։
Շմիդտը ընդգծել է, որ տեղական ԶԼՄ-ներում Ղարաբաղի թեմատիկան հեռարձակվում է Ադրբեջանի հանդեպ զգուշավոր քննադատությամբ:
«Տեղական ԶԼՄ-ներում զգուշավոր քննադատություն կա այն կապակցությամբ, որ շատ փախստականներ են մնացել, բայց պետական մակարդակով Ադրբեջանի հետ հարաբերությունների ինչ-որ սառեցում ես չեմ նկատում։ Այսինքն՝ գնում է Լեռնային Ղարաբաղի քաղաքականության դատապարտում, բայց դե ֆակտո ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կա», — եզրափակել է Բունդեսթագի պատգամավորը։