Առևտրականների բողոքի ակցիան՝ Բագրատաշենի մաքսակետի մոտ
17 Հունիսի 2025, 15:14

Մանր առևտրականները Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։
Առևտրականների խոսքով՝ իրենք Վրաստանից ապրանքներ են բերում, վաճառում, օրենքով կարող են օրական մինչև 10 կգ ապրանք առանց մաքսավճարի ներկրել, սակայն Բագրատաշենի մաքսակետի աշխատողները թույլ չեն տալիս։
Նրանց փոխանցմամբ՝ Բագրատաշենի մաքսակետի աշխատողները կազմել են մանր առևտրականների «սև ցուցակ», որի մեջ ներառել են 114 անձանց, որոնց մուտքը Վրաստան արգելել են։