Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Շերամի փողոցում դի է հայտնաբերվել
12 Օգոստոսի 2026, 21:10
Օգոստոսի 12-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի Գուսան Շերամի փողոցի 28/7 հասցեում տղամարդու մահվան դեպք է գրանցվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են նշված հասցե, որտեղ փորձել են օգնություն ցուցաբերել դրսում գտնվող վիրավոր տղամարդուն, սակայն վերջինս արդեն մահացած է եղել։
Իրավապահները պարզում են մահացածի ինքնությունն ու դեպքի հանգամանքները։