Արֆստենը՝ ԱՄՆ- Բոսնիա և Հերցեգովինա խաղի պահեստայինների թվում

02 Հուլիսի 2026, 17:35

Սպորտ

Արմատներով հայ ֆուտբոլիստ Մաքս Արֆստենն ընդգրկվել է ԱՄՆ-ի հավաքականի պահեստայինների թվում՝ Բոսնիայի և Հերցեգովինայի դեմ խաղի համար:

«Քոլամբուս Քրյու» ակումբի խաղացող Մաքսիմիլիան Արֆստենը Ֆրեզնոյի հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Սամուել Սիրունյանի ծոռն է: Այսօր Արֆստենի անունն իր ամուր տեղն ունի ամերիկյան ֆուտբոլում։ Ֆրեզնոյում ծնված հարձակվողն արդեն նշել է իր նորամուտը ազգային հավաքականում և հասցրել է զգալի ավանդ ունենալ միջազգային ասպարեզում թիմի հաջողությունների գործում:

Հայ հանրությունն առանձնահատուկ ուշադրությամբ է հետևում նրան, քանի որ ֆուտբոլիստի ընտանեկան արմատները սերտորեն կապված են Կալիֆոռնիայի հայկական սփյուռքի հետ: