Արի Բալուզյանի երաժշտությունը՝ Էլիզաբեթ Հոլմսի մասին ֆիլմում
10 Սեպտեմբերի 2026, 00:25
Հայազգի կոմպոզիտոր Արի Բալուզյանը երաժշտություն է գրել Նեյթան Ֆիլդերի և Լենս Օպենհայմի «Դու բացարձակապես ամեն ինչ տեսնում ես» («You See Everything») վավերագրական ֆիլմի համար։
Ֆիլմը նվիրված է աղմկահարույց Theranos ստարտափի հիմնադիր Էլիզաբեթ Հոլմսին, որը դատապարտվել է խարդախության համար։ Նախագծի մասին հայտնի է դարձել Թելուրայդի կինոփառատոնի ընթացքում, որտեղ ֆիլմը լայն արձագանք է ստացել։
Արի Բալուզյանը կոմպոզիտոր, պրոդյուսեր և բազմագործիք երաժիշտ է, ինչպես նաև Gabriels սոուլ խմբի համահիմնադիր։ Նա երաժշտություն է հեղինակել մի շարք ֆիլմերի և հեռուստասերիալների համար, այդ թվում՝ «Փրայմ թայմ», «Ատրոպիա», «Հսկա» և «Մեզ հրեշներ են անվանում» ստեղծագործությունների համար։