«Արին-Բերդ» համույթը «Ռուսաստանի ազգային արժեք» մրցույթում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի
20 Մայիսի 2024, 20:10
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/05/20160735/photo_2024-05-20_15-01-40.jpg)
Մոսկվայում կայացել է «Ռուսաստանի ազգային արժեք» խորագրով ժողովրդական պարերի մրցույթը։ Մասնակցել են շուրջ 200 սիրողական և պրոֆեսիոնալ պարուսույցներ Ռուսաստանից և ավելի քան 100 ազգությունների ներկայացուցիչներ։
Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային տարածաշրջանային ինքնավարության աջակցությամբ մրցույթին կարողացել է մասնակցել «Արին-բերդ» հայկական ժողովրդական պարի համույթը՝ Ալեքս Դնոյանի ղեկավարությամբ։ Համույթը կատարել է «Բերդ» և «Արցախ» պարերը։
«Արին-Բերդ» համույթն արժանացել է առաջին կարգի դափնեկրի դիպլոմի: