«Առինջ մոլ»-ի 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է․ Իվետա Տոնոյան
20 Հուլիսի 2026, 16:13
Քննչական մարմինները վաղ առավոտից զննություն են իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում:
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով՝ 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։
«Ընդհանուր առմամբ «Առինջ մոլի» գործունեությունը չի դադարեցվել, և աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Հիմնավորմամբ նշվել է, որ այդ տաղավարները գործում են բարձր լարում ունեցող հոսանքագծերի տարածքում։ Մեր փաստաբաններն էլ են զբաղվում այս հարցերով` ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Ընդհանուր առմամբ Առինջ մոլում մի քանի հարյուր տաղավար է գործում»,– Armenia Sputnik-ին հայտնել է Տոնոյանը։