«Առինջ մոլ»-ում հարկային մարմինները ստուգումներ են կատարում. Aysor.am

20 Հուլիսի 2026, 14:42

Քաղաքականություն

Aysor.am-ի տեղեկություններով՝ այս պահին հարկային մարմինները ստուգումներ են կատարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում: «Առինջ մոլ»-ում աշխատող առևտրականներն ահազանգում են, որ ստուգումներն առավոտից են կատարվում, ինչի հետևանքով չեն կարողանում իրենց տաղավարներում առևտուր անել: Ըստ նրանց՝ ամենայն հավանականությամբ, առևտրի կենտրոնը կկապարակնքվի:

«Առինջ մոլ»-ում ՊԵԿ աշխատակիցների կողմից կատարվող ստուգումների մասին հարցին ի պատասխան՝ Aysor.am-ին ՊԵԿ-ից հայտնեցին. «Ստուգումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն օպերատիվորեն հրապարակվում է ՊԵԿ պաշտոնական կայքում և այն տրամադրվում է նաև ԶԼՄ-ներին»: