Առջևում ոստիկաններն են, այս անգամ կարմիր բերետավորներն են եկել. Բագրատ Սրբազան

06 Մայիսի 2024, 17:33

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը երթի մասնակիցներին տեղեկացրել է, որ առջևում ոստիկանական ուժեր են կուտակվել և հորդորել է չտրվել սադրանքներին։

«Առջևում ոստիկանական ուժեր են, այս անգամ կարմիր բերետավորներն են եկել։ Եթե ​​հանկարծ ինչ-որ մեկը շշեր նետի, սադրի կամ հարձակվի, դա նշանակում է, որ դա իրենց մարդն է»,- զգուշացրել է Բագրատ Սրբազանը։