Արժանապատիվ ապրած կյանք․ Ռոզալիա Աբգարյան

03 Մայիսի 2025, 22:14

Հայեր

Ռոզալիա Աբգարյանը՝ անվախ կապավոր, Հայրենական մեծ պատերազմի վետերան և վաստակավոր մանկավարժ, ծնվել է 1923 թվականի հունիսի17-ին Թբիլիսիում՝ մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Սերգեյ Աբգարյանը, վերապրել է
Կարսի ցեղասպանության սարսափները, եղել է բոլշևիկ։

18 տարեկանում դպրոցն ավարտելուց հետո անցել է կարճատև ռազմական դասընթացներ և մեկնել ռազմաճակատ։ Արևելյան ռազմաճակատի արյունալի մարտադաշտում Ռոզալիա Աբգարյանը դարձավ կապավոր։ Ստալինգրադի մարտերի ժամանակ նա ծանր վիրավորում ստացավ գլխի հատվածում, ապա՝ երկրորդը, բայց վերադարձավ շարքեր։

Նրա ռազմական ուղին անցավ Ուկրաինայով, Ռոստովով, Կրասնոդարով, Լեհաստանով, Հունգարիայով, Չեխոսլովակիայով։

Ռոզալիա Աբգարյանի ռազմական ուղին ավարտվեց ազատագրված Պրահայում։ Պատերազմից հետո վերադարձավ Թբիլիսի, ամուսնացավ սպա Եզնիկ Նալբանդյանի հետ։ Որոշ ժամանակ ընտանիքը բնակվեց Լեհաստանում, ապա տեղափոխվեց Հայաստան։

Երևանում Ռոզալիա Աբգարյանն ավարտեց Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և նվիրեց իր կյանքը նոր սերունդների կրթությանը՝ դառնալով ուսուցչի վառ օրինակ՝ ռազմաճակատային անցյալով։

Ռոզալիա Աբգարյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով, Կովկասի պաշտպանության,Պրահայի ազատագրման, Գերմանիայի նկատմամբ հաղթանակի մեդալներով, ինչպես նաև մարշալ Բաղրամյանի անվան մեդալով և «Ռազմական խիզախության համար» մեդալով։

1967թվականին նրան շնորհվել է «Վաստակավոր ուսուցիչ» կոչում։

Այս տարվա հունիսի 17-ին Ռոզալիա Սերգեյի Աբգարյանը կդառնա 102 տարեկան։

Ռոզալիա Աբգարյանի մասին հուզիչ ռեպորտաժը՝ Alpha News-ի յութուբյան ալիքում։