Արման Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտը լարված է անցել
15 Օգոստոսի 2026, 12:03
Լոս Անջելեսում տեղի է ունեցել UFC 331 մրցաշարի մեդիա օրը, որի ընթացքում կայացել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի առաջին հայացքների մենամարտը։
Լարված հանդիպումը գրեթե վերածվել է կռվի, սակայն UFC-ի նախագահ Դանա Ուայթը ժամանակին միջամտել է և կանխել հնարավոր բախումը։
29-ամյա Ծառուկյանը պրոֆեսիոնալ MMA-ում անցկացրել է 26 մենամարտ՝ տանելով 23 հաղթանակ, որից 15-ը՝ վաղաժամ, և կրելով 3 պարտություն։ Նրա 30-ամյա մրցակից Ռուֆին իր ակտիվում ունի 14 հաղթանակ, որից 13-ը՝ վաղաժամ, և 2 պարտություն։