Արման Ծառուկյանը գրեփլինգի հերթական մենամարտը կանցկացնի Մոսկվայում

11 Մայիսի 2025, 15:27

Սպորտ

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը ADX 10 գրեփլինգի մրցաշարի շրջանակներում կմենամարտի բրազիլացի Պատրիկ Ֆրեյրի հետ:

Մենամարտը տեղի կունենա մայիսի 31-ին Մոսկվայի «Դինամո» վոլեյբոլի արենայում և կդառնա երեկոյի գլխավոր իրադարձությունը:

Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2024 թվականի ապրիլին, երբ մրցավարների առանձին որոշմամբ հաղթել է Չարլզ Օլիվեյրային։ Մայիսին նա գրեփլինգի կանոններով գոտեմարտում հաղթել է Մակկարիպ Զայնուկովին։

Bellator-ի նախկին չեմպիոն Պատրիկ Ֆրեյրն էլ չի մենամարտել անցյալ տարվա հունիսից, երբ PFL մրցաշարում պարտվեց Բրունո Միրանդային: