Արման Ծառուկյանը ջախջախիչ հաղթանակ է տարել Դիլոն Դենիսի նկատմամբ՝ նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը

24 Հոկտեմբերի 2026, 10:00

Սպորտ

UFC-ի հայ մարտիկ, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճել է Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում նա ժամկետից շուտ հաղթանակ է տարել ամերիկացի Դիլոն Դենիսի նկատմամբ՝ գոտեմարտն ավարտելով հենց առաջին ռաունդում՝ 10։0 հաշվով։

Ծառուկյանը թույլ չի տվել մրցակցին պարտադրել իր պայքարի ոճը։ Հաղթանակի շնորհիվ նա նվաճել է կազմակերպության չեմպիոնական գոտին։