Արման Ծառուկյանը կապահովագրի UFC 317-ում Տոպուրիա-Օլիվեյրա տիտղոսային մենամարտը
22 Հունիսի 2025, 13:30

Խառը մենամարտերի (MMA) ռուսաստանաբնակ հայազգի հայտնի մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ ապահովագրելու է բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի և վրացական արմատներով իսպանացի Իլյա Տոպուրիայի տիտղոսային մենամարտը։
Մենամարտը կկայանա հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը Լաս Վեգասում (ԱՄՆ) UFC 317 մրցաշարի շրջանակներում։ Թեթև քաշային կարգում UFC-ի տիտղոսը թափուր է մնացել ռուսաստանցի Իսլամ Մախաչևի՝ միջին քաշային կարգ բարձրանալու որոշումից հետո։