Արման Ծառուկյանը կմենամարտի PFL-ի մարտիկի հետ

30 Ապրիլի 2025, 13:12

Սպորտ

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը մայիսի 2-ին Դուբայում (ԱՄԷ) կայանալիք Karate Combat 54 մրցաշարում կմենամարտի PFL-ի մարտիկ Մաքքաշարիպ Զայնուկովի հետ։

Զայնուկովը, ով մարզվում է «Eagles» MMA թիմում՝ Իսլամ Մախաչովի հետ, որպես պրոֆեսիոնալ մարզիկ անցկացրել է 20 մենամարտ, որոնցից 16-ում հաղթել է և 4-ում պարտվել։

Մենամարտը տեղի կունենա մինչև 80 կիլոգրամ քաշային կարգում։