Արման Ծառուկյանը RAF 11 մրցաշարում պարտվեց Քոլբի Քովինգթոնին

19 Հուլիսի 2026, 09:20

Սպորտ

RAF 11 մրցաշարի շրջանակներում կայացած համառ դիմակայությունում Արման Ծառուկյանը զիջեց Քովինգթոնին 3:5 հաշվով։ Սա հայ մարտիկի առաջին անհաջողությունն էր տվյալ լիգայում, որտեղ մինչ այդ նա վեց անընդմեջ հաղթանակ էր գրանցել։

Ինչ վերաբերում է սկանդալային ամերիկացուն, ապա Քովինգթոնը շարունակեց իր հաղթարշավը՝ տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը։ Նա շարունակում է մնալ անպարտելի RAF լիգայում՝ արդյունքում նվաճելով նաև կազմակերպության չեմպիոնական գոտին։