«Armat Media»-ի խուզարկությունն ապօրինի է ճանաչվել
27 Հուլիսի 2026, 13:52
«Armat Media» լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել: Այս մասին հայտնում են գործակալությյունից:
«Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները»,-հայտնում են ԶԼՄ-ից:
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ամենամտերիմ համախոհներից մեկի` ընդդիմադիր գործիչ Ալիկ Ալեքսանյանը մեղադրվում է խոշոր չափերի փողերի լվացման և ընտրակաշառք տալու մեջ։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ալեքսանյանը, լինելով «Մեր ձևով» հասարակական կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն, 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի մարտը «Տաշիր» հիմնադրամից ստացել է մոտ 4,4 մլն դոլար և 230 հազար եվրո՝ նվերների և փոխառությունների տեսքով։ Ալեքսանյանը կալանքի տակ է։