Արմավիրցի մարզիկ Կամո Հովհաննիսյանը՝ ձյուդոյի միջտարածաշրջանային մրցաշարի չեմպիոն
06 Հունիսի 2025, 15:18

Կրասնոդարի երկրամասի Ուրուպսկի գյուղում ավարտվել է ձյուդոյի միջտարածաշրջանային մրցաշարը։ Առաջնությունը նվիրված էր Ուսպենսկի շրջանի՝ 2015-2016 թթ. ծնված տղաների սամբոյի և ձյուդոյի դպրոցի հիմնադրման օրվան։ Մրցաշարում մրցանակների մեծ մասը նվաճել են Արմավիր քաղաքի հայ մարզիկները։
Մրցաշարի չեմպիոն է դարձել Կամո Հովհաննիսյանը, Աշոտ Օսիպյանը գրավել է երկրորդ տեղը։ Երրորդ տեղը զբաղեցրել են Արման Գինոսյանը, Էմին Հայրապետյանը, Արմեն Կարագուլյանը և Ադամ Ազնավուրովը։