Արմավիրի մարզում Արցախից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոն է բացվել

26 Հոկտեմբերի 2023, 22:50

Քաղաքականություն

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ մշակույթի տանը (Նաիրի 42), բացվել է Արցախից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոն։

«Կենտրոնում ներկայացված են ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության և այլ պետական գերատեսչությունների պատուհաններ՝ տեղահանված անձանց, ըստ ոլորտային գործառույթների, ուղղորդիչ-խորհրդատվական բնույթի տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Համանման կենտրոններ գործում են նաև մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում։

Կենտրոններն աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։Հարցերի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող թեժ գիծ` 114 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրությունում։