Արմավիրում կկայանա «Ջազի ոսկե հիթեր Հայաստանի սրտից» համերգը

03 Մարտի 2024, 11:56

Մշակույթ

Արմավիրի քաղաքային մշակույթի պալատում մարտի 7-ին տեղի կունենա «Ջազի ոսկե հիթեր Հայաստանի սրտից» խորագրով համերգը: Բեմում հանդես կգա Սոնա Գյուլխասյան և Ռաֆայել Պետրոսյան դուետը՝ Family Band-ի նվագակցությամբ:

Երաժիշտները միասին կներկայացնեն իրենց ջազային ծրագիրը։

Սոնան և Ռաֆայելը դուետով հանդես են գալիս 2022 թվականից։ Նրանք միասին հիմնել են իրենց ջազ նվագախումբը, որը ելույթ է ունենում բազմաթիվ համերգասրահներում։ Բոլորովին վերջերս դուետը հաջողությամբ հանդես է եկել Արմավիր քաղաքի «Ուրախ երգում են» ջազ-պիկնիկի ARARAT փառատոնում։