Արմեն Ջիգարխանյանի դիմանկարը տեղադրված է Մենթորների ծառուղում

10 Հոկտեմբերի 2023, 08:37

Մշակույթ

Մոսկվայի Նախիմովսկու պողոտայի այգում բացվել է «Մենթորների ծառուղին», որտեղ տեղադրված է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի դիմանկարը։

Moscowseasons.com-ի փոխանցմամբ՝ ցուցադրված են 32 ականավոր գործիչների դիմանկարներ: Նրանք վաստակավոր ուսուցիչներ, գիտնականներ, բժիշկներ, նկարիչներ, շինարարներ են՝ բոլորը, որոնք հսկայական ներդրում են ունեցել Ռուսաստանի զարգացման գործում և կրթել բազմաթիվ ուսանողների: