Առնո Բաբաջանյանը մեծ կոմպոզիտոր է․ Լյուբով Կազարնովսկայա

23 Հունվարի 2025, 16:46

Հայեր

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան անդրադարձել է հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի ստեղծագործությանը՝ նշելով, որ նրա երգերի շնորհիվ շատ երգիչներ մեծ հաջողությունների են հասել:

«Մուսլիմ Մագոմաևի հաջողության 90 տոկոսն, իհարկե, նրանում է, որ նրա համար գրել է այնպիսի մեծ կոմպոզիտոր, ինչպիսին Առնո Բաբաջանյանն է», — ասել է երգչուհին:

Առնո Բաբաջանյանի երգերը կատարել են Ֆրենկ Սինատրան, Միրեյ Մատյոն, Կարել Գոթը և այլ համաշխարհային աստղեր: Բայց քչերն են այսօր հիշում, որ Առնո Բաբաջանյանի շատ հայտնի երգերի առաջին կատարողը Ժան Տատլյանն էր: