Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում դատարանում վիճարկել «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեությունը
18 Հուլիսի 2026, 17:15
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքին, մատակարարվող ջրի որակին և ջրամատակարարման գրաֆիկի պարբերական խախտումներին։
Նա նշել է, որ իր ուշադրության կենտրոնում գտնվող փորձագիտական խումբը պարբերաբար լաբորատոր փորձաքննության է ենթարկում խմելու ջուրը, և արդյունքները մտահոգիչ են։
Ըստ Հովհաննիսյանի՝ «ամառային շրջանում, երբ Գառնու աղբյուրների ջրի քանակը չի բավականացնում, ընկերությունը սկսում է ցանցին խառնել բարձր կոշտություն ունեցող արտեզյան ջուր, մասնավորապես՝ Արին Բերդի և Խարբերդի ջրամբարներից։ Արդյունքում՝ մի շարք բնակավայրերում ջրի կոշտության աստիճանը գերազանցում է Առողջապահության նախարարության սահմանած թույլատրելի նորմաները։
Արփինե Հովհաննիսյանը կոչ է արել քաղաքացիներին և իրավաբաններին համախմբվել և դատական կարգով վիճարկել այս գործընթացը։