Արսեն Առաքելյանի ֆիլմն ընդգրկվել է վավերագրական կինոյի փառատոնի կարճ ցուցակում

18 Նոյեմբերի 2024, 09:20

Մշակույթ

Դեկտեմբերի 3-6-ը Դոնի Ռոստովում կանցկացվի վավերագրական կինոյի և մեդիանախագծերի «Առաջնագիծ» երկրորդ միջազգային փառատոնը: Կարճ ցուցակում ընդգրկված են ֆիլմեր տարբեր երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ղազախստանից, Իրանից, Չիլիից և Ռուսաստանից: Դրանց թվում են 13 դեբյուտային աշխատանքներ, որոնք առաջին անգամ կցուցադրվեն փառատոնում։

«Կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգի կարճ ցուցակում ընդգրկվել է ռեժիսոր Արսեն Առաքելյանի «Մենք տեսնում ենք երաժշտությունը» ֆիլմը: Այն պատմում է աշխարհում միակ ուսումնական հաստատության մասին, որտեղ տեսողական խնդիրներ ունեցող տղաներն ու աղջիկները՝ թույլ տեսնողից մինչև ամբողջովին կույր, սովորում են երաժշտություն: Քոլեջը գտնվում է Կուրսկ քաղաքում։

Հիմա եթերում