Արսեն Բալայանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել Եվրոպայի չեմպիոն
10 Մարտի 2025, 10:14
Հայ ըմբիշ Արսեն Բալայանը (79 կգ) Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն:
Եզրափակչում Արսենը 5:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ֆարիդ Ջաբարովին:
Կալինինգրադցի մարզիկը նաև աշխարհի և Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունների բրոնզե մեդալակիր է: