Արսեն Բաղրյանը և Դավիթ Վարդանյանը դարձել են ուշուի մեծահասակների Եվրոպայի չեմպիոններ

05 Մայիսի 2024, 21:19

Սպորտ

Դավիթ Վարդանյանը (65 կգ) և Արսեն Բաղիրյանը (60 կգ) դարձել են ուշու-2024 Եվրոպայի մեծահասակների չեմպիոններ: Շվեդիայում ընթացող առաջնության եզրափակիչում Բաղրյանը հաղթեց ուկրաինացի Դենիս Բերեզյուկին։

Վարդանյանի մրցակիցը՝ Ալեքսանդր Կուչավան Վրաստանից, դուրս չեկավ եզրափակիչ գոտեմարտ։

Հայաստանը 2024 թվականի ուշուի ԵԱ-ն ավարտեց 7 ոսկե մեդալով: