Արսեն Գևորգյանի մահվան դեպքով մեր արդար բողոքն առաջ ենք տանելու․ Նարեկ Կարապետյան
17 Նոյեմբերի 2026, 17:40
Մենք ունենք արդար բողոք, ու այդ բողոքն առաջ ենք տանելու։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։
Նա նշել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներից միայն մեկ հոգի է ցավակցություն հայտնել Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ։ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ դրան զուգահեռ հնչել են նաև հայտարարություններ, որոնք արատավորել են Արսեն Գևորգյանի անունը։
«Այս գործընթացում մենք չպետք է կորցնենք մարդկայնությունն ու միմյանց հանդեպ հարգանքը։ Կարող ենք շատ հարցեր քննարկել, բայց մի բան պետք է հստակ գիտակցենք՝ անկախ ստեղծված իրավիճակից՝ պարտավոր ենք պահպանել մարդկային վերաբերմունքը միմյանց նկատմամբ»,- ընդգծել է նա։