Արսեն Գևորգյանի մահվան համար պատասխանատվություն ունեն նաև քննիչը, դատախազը և դատավորը․ Խուդոյան
16 Նոյեմբերի 2026, 14:33
Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրները չեն լուծվում դատապարտյալների թվի պարզապես կրճատմամբ։ Համակարգային խնդիրների լուծման փոխարեն իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե իրավիճակը բարելավվել է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նրա խոսքով՝ դատապարտյալների թվի որոշակի նվազումը դեռևս չի նշանակում, որ առկա խնդիրները լուծված են։ Բացի այդ, ներկայացվող վիճակագրության մեջ ներառված չեն տնային կալանքի պայմաններում գտնվող անձինք, որոնց պահման պայմանները նույնպես առանձին քննարկման կարիք ունեն։
Խուդոյանն նշել է, որ համակարգում առկա խնդիրների մասին խոսելիս անհրաժեշտ է նշել նաև դրանց համար պատասխանատու կոնկրետ անձանց։
«Մասնավորապես, ցանկանում եմ անդրադառնալ Արսեն Գևորգյանի դեպքին։ Նրա մահվան հանգամանքներում իրենց մեղավորությունն ունեն գործը քննող քննիչը, դատախազը, դատավորը, ոստիկանները։ Նրանց թույլ տված սխալները պետք է գնահատականի արժանանան»,- ասել է նա։