Արսեն Գևորգյանը մահացել է, քանի որ նրան ժամանակին պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել․ Հարություն Հարությունյան
11 Նոյեմբերի 2026, 12:20
Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքներն, այդ թվում՝ շտապօգնության ժամանման և բուժօգնության տրամադրման հետ կապված հարցերը, պետք է մանրամասն ներկայացվեն եվրոպացի գործընկերներին։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։
«Մենք ամենայն մանրամասնությամբ մեր եվրոպացի գործընկերներին կներկայացնենք տեղի ունեցածը՝ ինչպես նամակով, այնպես էլ անձնական հաղորդակցության միջոցով, ինչն արդեն իսկ արել ենք»,- ասել է նա։
Հարությունյանը նշել է, որ մինչև դիահերձման եզրակացության հրապարակումը վաղ է վերջնական գնահատականներ տալ, սակայն, իր համոզմամբ, Գևորգյանի մահը վրա է հասել պատշաճ բուժզննության և բուժօգնության բացակայության պայմաններում։