Արսեն Օկրոևը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ

10 Հունիսի 2024, 18:11

Սպորտ

Ռուսաստանի Օտրադնենսկի շրջանի մարզային խորհրդի պատգամավոր Արսեն Օկրոևը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ՝ ձողի վրա հրումներ անելով: Նա 30 րոպեում կատարել է 581 հրում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը:

Օկրոևն իր ռեկորդը նվիրել է Գերմանիայից խորհրդային զորքերի դուրսբերման 30-ամյակին։

Նա ևս մեկ ռեկորդ էր սահմանել 2022 թվականին: Արսենը կատարել էր 2500 հրում 2 ժամ 59 րոպեում՝ գերազանցելով նախորդ ռեկորդը։