Արսեն Պետրոսյանը հայկական դուդուկը կներկայացնի Եվրոպայում

03 Փետրվարի 2025, 17:25

Մշակույթ

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը փետրվարի 3-ին համերգային ծրագրով հանդես կգա Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, իսկ փետրվարի 9-ին՝ Փարիզում (Ֆրանսիա) Տիգրան Կազազյան քառյակի կազմում։

Արսեն Պետրոսյանը ծնվել է 1994 թվականին Չարենցավանում։ Դուդուկահարը համերգներով ու հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրներում։ Նրա կատարումները ներկայացվել են «Medici.TV»-ով, «Mezzo TV»-ով, «BR-KLASSIK»-ով և այլ լրատվամիջոցներով: