Արսեն Զախարյանը «Լացիոյում» տարեկան կվաստակի 1,8 միլիոն եվրո

28 Հուլիսի 2023, 16:10

Սպորտ

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կտեղափոխվի Հռոմի «Լացիո»։ Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։

Նրա խոսքով՝ «Լացիոն» կիսապաշտպանի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

20-ամյա Զախարյանը հռոմեական ակումբում տարեկան կվաստակի 1,8 միլիոն եվրո։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերային գումարը կկազմի 10 մլն եվրո, նաև 4 մլն եվրո՝ որպես բոնուսներ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լացիոն» Զախարյանի համար վերջնական բանակցություններ է վարում «Դինամոյի» հետ։