Արսեն Զախարյանը մեծացել է, ավելի վստահ է դարձել․ Ալեքսանդր Գոլովին

29 Մարտի 2024, 00:00

Սպորտ

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի առաջատար Ալեքսանդր Գոլովինը Սերբիայի հետ ընկերական խաղից հետո գնահատել է Արսեն Զախարյանի առաջընթացը «Ռեալ Սոսյեդադ»-ում։ Այս մասին գրում է Championship-ը:

«Երևում է, որ Զախարյանը ուժեղացել է, մկանային զանգված է ձեռք բերել։ Սկսել է ավելի վստահ իրեն պահել թե՛ խաղադաշտում, թե՛ առօրյայում։ Երբ նախորդ անգամ հանդիպեցինք հավաքականում, նա շատ երիտասարդ էր, բայց հիմա արդեն մեծացել է։ Արսենը կատարելագործվում է և նպատակ ունի էլ ավելի կատարելագործվել»,- ասել է Գոլովինը։

Նշենք, որ մարտի 21-ին Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղում հաղթել էր Սերբիային (4:0): Արսեն Զախարյանը փոխարինման է դուրս եկել 65-րդ րոպեին:15:27