Արսենի Խաչատրյանը՝ «Talking Heads» խմբի տեսահոլովակի օպերատոր

Ամերիկյան «Talking Heads» ռոք խումբը թողարկել է իր գլխավոր հիթի՝ «Psycho Killer»-ի առաջին պաշտոնական տեսահոլովակը՝ երգի թողարկումից 48 տարի անց: Թողարկումը նվիրված էր խմբի առաջին ելույթի 50-ամյակին։
Տեսահոլովակի ռեժիսորը Մայք Միլսն է, օպերատորը՝ Արսենի Խաչատրյանը, գլխավոր և միակ դերը կատարել է Սիրշա Ռոնանը:
Արսենի Խաչատրյանն աշխատել է Սեմ Լևինսոնի «Կուռքը»,Լուկա Գուադանյինոյի «Ոսկորները և բոլորը», Դեա Կուլումբեգաշվիլիի «Ապրիլ» և այլ ֆիլմերի վրա:
