Արտակարգ դեպք Երևանում. Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել․ կան վիրավորներ

30 Օգոստոսի 2026, 12:10

Հայեր

Օգոստոսի 30-ին, ժամը 09:05-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 շենքի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել և ընկել է 4-րդ հարկի պատշգամբի վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ՆԳՆ փրկարարները ավտոսանդուղքով տարհանել են երկու քաղաքացու (20-ամյա Օվսաննա Ա․-ին և 41-ամյա Տաթև Ս․-ին)։

Տուժածները տեղում ստացել են առաջին բուժօգնություն, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: