Արտաշես Անդրեասյանի կարճամետրաժ ֆիլմը կներկայացվի միջազգային փառատոներում

18 Մայիսի 2025, 15:50

Մշակույթ

«Իմ արհեստական բանականությամբ ֆիլմn ընտրվել է երկու միջազգային փառատոներում՝ BAIFF-ը Բուրանոյում և AI Film Awards-ը Կաննում։ Մինչ այժմ ես միակ ռուսաստանցի AI ռեժիսորն եմ, որ այնտեղ է հայտնվել: Այս ամբողջ ընթացքում ես համառորեն ներկայացնում էի Ռուսաստանը՝ ստեղծելով պատմություններ, որոնք դիտվում են և Արևմուտքում, և մեզ մոտ։ Հիմա աշխատում եմ զուտ ռուսական նախագծերի վրա։ Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է Արտաշես Անդրեասյանը:

Ռեժիսորը նշել է, որ հենց այս ֆիլմով է պատրաստվում մտնել համաշխարհային AI-կինոփառատոններ: «Վերջին տունը» ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է արհեստական ինտելեկտի օգնությամբ։ «Վերջին տունը» փիլիսոփայական կարճամետրաժ ֆիլմ է լույսի, ուժի և ժամանակի մասին։