Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ․ «Հրապարակ»

24 Հոկտեմբերի 2026, 11:30

Մամուլի տեսություն

«Հրապարակի» տեղեկություններով՝ այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը, այս մասին գրում է «Հրապարակ օրաթերթ»-ը։

Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Թե ինչ կարգավիճակով է նա այնտեղ, դեռևս հայտնի չէ։ Մեր աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ հնարավոր է՝ նա հրավիրվել է որպես վկա։

Դեպքի հանգամանքների և բերման ենթարկվածների վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 25-ին, Արթիկ համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու։

Հիմա եթերում