Արթիկում Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշակոթողը կտեղափոխվի
27 Օգոստոսի 2026, 17:30
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ թույլատրեց Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշակոթողը տեղափոխել Սասունցի Դավթի 27 հասցեում գտնվող Բարեկամության այգի:
Այս որոշումն ընդունվել էր դեռ 2005 թվականի դեկտեմբերի 29–ին, որտեղ նշվում էր, թե հուշարձանների նյութական պահպանությունը պահանջում է այն տեղափոխել:
«Հայրենական մեծ պատերազմի զոհերի՝ մոնումենտալ արվեստի հուշարձանի նյութական պահպանության լավագույն շահը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել հուշարձանի տեղափոխումը հանրության համար հասանելի, բարենպաստ տեսողական ընկալման պայմաններ ապահովող համահունչ և հարմարավետ միջավայր»,– նշված է որոշման մեջ:
Հուշարձանը հենց տեղափոխվի Բարեկամության այգի, կառավարությունը կսկսի հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել, բարեկարգել այդ տարածքը:
Կառավարությունից վստահեցնում են, որ արդյունքում այգին կլինի բարեկարգված, ընդլայնված և տեղափոխվող հուշապատը կլինի իր նախկին պատմական տեսքով։