Արթուր Ավագյանը` շախմատի Ռուսաստանի մանկական առաջնության հաղթող

11 Փետրվարի 2025, 14:27

Հայեր | Սպորտ

Սոչիի «Ժեմչուժինա» Գրանդ հյուրանոցում կայացել է դասական շախմատի Ռուսաստանի մանկական առաջնության եզրափակիչ՝ 9-րդ տուրի պարտիաները:

Մինչև 15 տարեկան պատանիների մրցաշարի հաղթող է դարձել Արթուր Ավագյանը Կալուգայի մարզից: Անգելինա Համբարձումյանը (մինչև 11 տարեկան) Ռյազանի մարզից և Բոգդան Զաքարյանը (մինչև 13 տարեկան) Կրասնոդարի երկրամասից դարձել են մրցաշարի արծաթե մեդալակիրներ: